ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Իրան-Ռուսաստան-Թուրքիա տարածաշրջանային առանցքը՝ նոր ռազմավարական իրողություն

Իրան-Ռուսաստան-Թուրքիա տարածաշրջանային առանցքը՝ նոր ռազմավարական իրողություն
23.10.2017 | 16:51

Ինչպես կարծում է մի հեղինակավոր վերլուծական կայք՝ Մերձավոր Արևելքում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կոալիցիայի ձևավորումը նշանակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների լիակատար գերակայության վերջ` գրում է իրանական Khorasan պարբերականը՝ վկայակոչելով Douran վերլուծական կայքին: Վերլուծաբանների շրջանում հայտնի Douran կայքն ուշադրությունը կենտրոնացնում է այդ կոալիցիայի ձևավորման և ԱՄՆ-ից տարածաշրջանի մյուս երկրների աստիճանական հեռացման վրա: Մերձավոր Արևելքում ուժերի աշխարհաքաղաքական դասավորությունը զգալիորեն փոխվում է, իսկ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և այդ կոալիցիային հարած Չինաստանը կայուն ամրապնդում են դիրքերը տարածաշրջանում, մինչ ԱՄՆ-ը կայուն կորցնում է։ Արևմուտքի գերակայությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում դարձավ ոչ միայն ամոթալի էջ տարածաշրջանի վերջին պատմության մեջ, այլև պատճառ դարձավ մշտական անկայունության և անվերջ ռազմական հակամարտությունների շարքի առաջացման: Իրան-Ռուսաստան-Թուրքիա ռազմավարական «եռանկյան» ձևավորման հետ իրերի նման դրությունը փոխվում է:

Մյուս կողմից` մեծ նշանակություն ունի Ռուսաստան Սաուդյան Արաբիայի թագավորի այցը: Հզոր մերձավորարևելյան միապետի՝ պատմության մեջ առաջին այցը Մոսկվա ոչ միայն ռևերանս է Ռուսաստանի կողմը, Մերձավոր Արևելքում պարզապես նրա աճող դերի ճանաչում, Մոսկվայի համար դրական նախադեպ է, երբ Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից հետո Եգիպտոսը և Լիբիան նույնպես կցանկանան Ռուսաստանին ճանաչել իրենց ռազմավարական գործընկերը: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի այցը Մոսկվա կարող է ոչ միայն բերել ձեռնտու բազմամիլիարդանոց պայմանագրերի և առևտրատնտեսական համաձայնագրերի կնքման, այլև դառնալ լիովին իրական առաջին քայլը դեպի Սաուդյան Արաբիայի՝ որպես ՕՊԵԿ-ի առաջատար երկիր, և Ռուսաստանի միջև լիովին նոր ռազմական և աշխարհաքաղաքական միության ստեղծում:
Այդ ենթադրյալ դաշինքը ոչ միայն ուժեղ կազդի տարածաշրջանում Արևմուտքի շահերի վրա, այլև մեծ ազդեցություն կունենա ՕՊԵԿ-ի վրա կամ ընդհանրապես կփոխի այդ կազմակերպության դերը ժամանակակից աշխարհում:
Բացի դրանից՝ շատերի համար անսպասելի Մոսկվայի և Սաուդյան Արաբիայի այդ շփումները ցույց են տալիս, որ Պուտինը ևս հաշվի է առնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունները: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան և նույնիսկ ԱՄԷ-ն, գնալով ավելի շատ են հակվում տնտեսական ու ռազմական զարգացնելուն Մոսկվայի հետ, որն առայժմ իր հիմնական դաշնակից տարածաշրջանում Իրանին է համարում:

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ